Ոչ իշխանական եռյակի քաղաքական օրակարգում ամբողջական իշխանափոխության հարցն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, եռյակի հանդիպումից հետո, լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռոբեն Հակոբյանը՝ հավելելով, որ այդ մասին հայտարարվել է վերջին մարզային հանրահավաքի ժամանակ:

Հակոբյանի խոսքով՝ հոկտեմբերի 10-ին եռյակի ուժերը իրենց կարծիքը կհայտնեն սահմանադրական բարեփոխումների, երկրում ընդհանուր վիճակի մասին: «Հագեցած օրակարգ կլինի, որի ժամանակ մենք ժողովրդին կհայտարարեք իշխանափոխության անհրաժեշտության մասին: Խորհրդարանական եռյակը կներկայացնի նաեւ իր գործողությունների «ճանապարհային քարտեզը»:

Հակոբյանը նշել է, որ եթե իշխանությունն իմաստուն լինի, հաշվի կառնի, որ իր գործողությունները բացարձակապես չեն համապատասխանում երկրում ստեղծված իրավիճակին:

«Սակայն իշխանությունը չունի այդ իմաստնությունը, եւ նա շարունակում է կառուցել իր «ապահով երկիրը»: Դրանից ելնելով, բոլոր քաղաքական ուժերի օրակարգում կա իշխանափոխության հարցը»:

Նա նաեւ հավելել է, որ իշխանափոխության գործընթացը չի ավարտվելու վաղը, դա երկարատեւ գործընթաց է: