Եմենում կրկնակի ահաբեկչության հետեւանքով 63 մարդ է զոհվել, որից 43-ը զոհվել են երկրի մայրաքաղաք Սանայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, եւս 20-ը՝ Էլ-Մուքալա քաղաքում: Այդ մասին գրում է «Ռոսբալտը»:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ առաջին պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաքի Թահրիր հրապարակում, որտեղ Եմենի՝ հոկտեմբերի 9-ին հրաժարական ներկայացրած վարչապետ Ահմեդ Ավադա Բին Մուբարաքի կողմնակիցները հարձակվել են նրա հակառակորդների վրա: Զոհերի թվում կա 5 երեխա:
Երկրորդ ահաբեկչությունը տեղի է ունեցել Էլ-Մուքալա քաղաքի ռազմական անցակետում:
Գործակալությունը ճշտում է, որ ահաբեկչություններն ուղղված են շիա ապստամբական «Ալ-Հուսի» շարժման մասնակիցների դեմ, որոնք դեմ են Մուբարաքի՝ Եմենի վարչապետի պաշտոնում նշանակվելուն:
Հիշեցնենք, որ Եմենի վարչապետ Ահմեդ Ավադա Բին Մուբարաքը հրաժարվել է իր պաշտոնից նշանակումից երկու օր անց:


























