Ռոբոտների տեխնիկայի խմբակներում դասավանդողների աշխատավարձը հայաստանյան դպրոցներում կբարձրացնեն: Այդ մասին հոկտեմբերի 9-ին Կառավարության նիստում հայտարարեկ է Հայաստանի կրթության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ մինչեւ տարվա վերջն այս նպատակի համար կհատկացվի 14,4մլն դրամ(35 հազար դոլար):
Հիշեցնենք, որ Հայաստանում հաշվարկվում է ռոբոտների տեխնիկայի մոտ 60 խմբակ, որոնք գործում են հանրակրթական դպրոցներում: Ինժեներական հմտությունների զարգացման ծրագիրը երեխաների շրջանում տարվում է «Ռոբոտաշինարարություն դպրոցից սկսած» նախագծի շրջանակներում: Դպրոցականների աշխատանքներն ամեն տարի ցուցադրվում են «DigiTec» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում՝ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկության միության աջակցությամբ(UITE):




























