ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը Հարավային Կովկասում սպառնում է տարածաշրջանի ակտիվությանը եւ կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը, հաղորդում է «Կոմերսանտը»:
«ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունն այդ տարածաշրջանում եւ ռազմական ծրագրերը, որոնք նրանք իրականացնում են Վրաստանի հետ, միշտ սպառնալիք է ստեղծում տարածաշրջանում եւ մտահոգություն հարեւան երկրներում: Մենք կոչ ենք արել վրացի մասնակիցներին եւ ԱՄՆ ներկայացուցիչներին շատ ուշադիր մոտենալ այդ խնդրին, քանի որ դա կարող է խախտել տարածաշրջանում գոյություն ունեցող հավասարակշռությունը եւ հանգեցնել լուրջ հետեւանքների»,-ասել է Կարասինը:



























