Հոկտեմբերի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում 65-ամյա Ալեքսանդր Վալենտինի Սինյավսկին դուրս է եկել տնից եւ չի վերադարձել:

Այս առթիվ նրա որդին դիմել է մեզ խնդրելով հրապարակել հոր կորստի մասին հայտարարություն, որում ասվում է.

«Կորել է հայրս՝ 65-ամյա Ալեքսանդր Վալենտինի Սինյավսկին: Ժամը 17.00-ի սահմաններում նա դուրս է եկել տնից ու չի վերադարձել: Նա տառապում է առաջին աստիճանի սկլերոզ հիվանդությամբ, բոլորովին չի խոսում եւ շփման մեջ չի մտնում:

Այդ օրը հորս հագին եղել է մոխրագույն պիջակ, կանաչ վերնաշապիկ, մոխրագույն շալվար եւ սեւ կոշիկներ:

Հայրս ունի սլավոնական արտաքին, հասակը՝ 175 սմ, շատ նիհար, աչքերը բաց, մազերը ճերմակ-մոխրագույն, մի փոքր երկար, աջ ձեռքի եղունքները նոր կտրած: Նա ունի փոքր գորտնուկ ձախ ձեռքի միջնամատի վրա: Ձեռքին, ամենայն հավանականությամբ, սովորական տոպրակ կա:

Խնդրում ենք տեսնողներին զանգահարել 099382491 համարով»: