Հայաստանում 2016-ից հղիության նպաստ կստանան նաեւ չաշխատող կանայք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:

Նրա խոսքով՝ շահառուների թվում են մոտ 30 հազար կանայք, իսկ բյուջեից դրա համար կպահանջվի լրացուցիչ 11 մլրդ դրամ:

Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ, 140 օրվա համար հղիության նպաստ են ստանում միայն աշխատող կանայք: Ամեն տարի այդ կատեգորիայում է հայտնվում 13 հազար ապագա մայր: 2016-ին այդ նպաստը կկազմի 275 հազար դրամ: