Աֆրիկյան Սվազիլենդի կառավարությունը որոշել է երիտասարդ աղջիկներին վճարել կուսության համար: Այս մասին գրում է NEWSru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ կերպ Սվազիլենդը որոշել է պայքարել մարմնավաճառության դեմ: Սակայն գոյություն ունի նաեւ այս որոշման ոչ պաշտոնական վարկածը, որի համաձայն՝ 15 կին ունեցող Մսվաթի 3-րդ արքան ցանկանում է առողջ աղջիկների կնության առնել:
Սեքսից հրաժարվելու համար աղջիկներին ամսական 200 ռանդ են առաջարկելու (շուրջ 2 դոլար):
Բացի սովից ու աղքատությունից, Սվազիլենդի բնակչությունը նաեւ տառապում է ՁԻԱՀ-ի բարձր մակարդակով: 2007 թվականին երկրի հասուն բնակչության շրջանում հիվանդացության մակարդակը հասել է 26%-ի, շատ քաղաքացիներ մահացել են:
Չնայած բնակչության մեծ մասի աղքատությանը՝ Մսթավի 3-րդի կարողությունը գնահատվում է 100 մլն դոլար, իսկ նրա շրջապատը լողում է շքեղության մեջ: Հատկանշական է, որ Մսթավի 3-րդ թագավորին ոչ միշտ է հաջողվել հետեւել իր կանանց: Միապետի 12-րդ կնոջը 2010 թվականին բռնել էին նախարարներից մեկի հետ: Աղջկան ցմահ ուղարկել էին սկեսուրի մոտ:




























