«Էրեբունի- Երեւան 2796» տոնակատարությանը ՀՊՃՀ ուսանողները ներգրավված են լինելու շուրջ 500 ուսանողներով: Տոնական միջոցառումների նախօրյակին ուսանողները սեփական նախաձեռնությամբ Երեւանի, ինչպես նաեւ  «Էրեբունի- Երեւան 2796»-ը խորհրդանշող դրոշներով տոնական երթ են կազմակերպել: Այն մեկնարկել է ՀՊՃՀ գլխավոր մասնաշենքից եւ հասել Երեւանի քաղաքապետարանի վարչական շենք: Ըստ էության, այս նախաձեռնությունը փորձնական բնույթ է կրել, քանի որ ուսանողների մասնակցությամբ հիմնական երթը նույն երթուղով տեղի կունենա տոնակատարության 2-րդ օրը`հոկտեմբերի 12-ին:

Այդ օրը ՀՊՃՀ ուսանողներից կազմված խումբը պատկերելու է նաեւ հայոց եռագույնն ու ՀՀ պետական զինանշանը: