Մեքսիկայում ձերբակալվել է երկրի ամենախոշոր թմրակարտելի ղեկավար 31-ամյա Վիսենտե Կարիլիո Ֆուենտեսը, գրում է Lenta.ru-ն:

Աղբյուրը նշում է, որ Մեքսիկայի իշխանությունները նրան բռնելու համար առաջարկել են 30 մլն պեսո պարգեւավճար (2,2 մլն դոլար): Արդյոք վճարվե՞լ է այդ գումարը, չի հաղորդվում: Չեն հաղորդվում նաեւ ձերբակալության գործողության մանրամասները: 

Թերթը նշում է, որ Վիսենտե Ֆուենտեսը կարտելը գլխավորել է 1997 թ.՝ եղբոր մահվանից հետո, որը հայտնի էր որպես «Երկնքի տիրակալ»: Այդ մականունը նա ստացել էր, երբ ԱՄՆ օդանավով թմրանյութերի խոշոր խմբաքանակ էր տեղափոխել:

«Խուարեսը» Մեքսիկայի խոշորագույն թմրակարտելներից է: Կազմակերպությունը զբաղվում է ԱՄՆ եւ Եվրոպա թմրանյութերի մատակարարմամբ: 2007 թ.-ից այն ակտիվ պատերազմ է մղում «Սինալոա» կարտելի դեմ՝ Խուարես նահանգի վերահսկողության համար: Այս երկու կարտելների միջեւ պայքարը դարձել է հազարավոր մարդկանց մահվան պատճառ Չիուաուա նահանգում: Ընդհանուր առմամբ ողջ Մեքսիկայում վերջին տարիներին թմրապատերազմի զոհ է դարձել  շուրջ 90 հազար մարդ: