Տաջիկստանի բջջային օպերատորները անջատել են կարճ հաղորդագրությունների (SMS) փոխանակման հնարավորությունը, գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով բջջային օպերատորների աղբյուրը:
Ըստ աղբյուրի՝ դա իշխանությունների հրահանգով է կատարվել, քանի որ հոկտեմբերի 10-ին սպասվում է ընդդիմության հանրահավաքը: Օպերատորները SMS-ների փոխանակման խափանումը տեխնիկական խնդիրներով են հիմնավորում:
Գործակալությունը նշում է, որ իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցները, անցակետեր եւ զրահատեխնիկա տեղադրել Դուշանբեում:




























