Իսրայելի ոստիկանությունը սահմանափակել է մահմեդականների մուտքը Երուսաղեմի Տաճարի լեռ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի ոստիկանությանը:

Պատճառը մտավախությունն է, որ հոկտեմբերի 10-ի աղոթքի ժամանակ կարող են նոր անկարգություններ ծագել:

Հիշեցնենք, հոկտեմբերի 8-ին Երուսաղեմի Տաճարի լեռան վրա բախումներ էին տեղի ունեցել Իսրայելի ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ:

Ըստ աղբյուրի՝ Տաճարի լեռան մզկիթ  այցելելու թույլտվություն կունենան միայն մահմեդական կանայք եւ տարեց տղամարդիկ: