Գիտնականների խումբը Պրիմորիեի եւ Ավստրալիայի ափերին մանրէների նոր տեսակ է հայտնաբերել, որոնք կարող են օգտագործվել կոյուղաջրերի մաքրման համար, գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԳԱ Հեռավոր Արեւելքի Կենսօրգանական քիմիայի խաղաղօվկիանոսյան ինստիտուտի հաղորդագրությունը:

Նոր մանրէներն անվանել են Marinobacter salarius եւ Marinobacter similis: Դրանց յուրահատկությունը սինթետիկ լվացող միջոցները եւ որոշ դեղամիջոցներ քայքայելու ունակությունն է:

Հնարավոր է՝ ծովային մանրէների նոր տեսակները կարողանան լուծել կոյուղաջրերի մաքրման խնդիրը: