Ռուսաստանցիները եւ ԱՊՀ այլ երկրների բնակիչները Համագործակցության երկրներ այցելող հիմնական զբոսաշրջիկներն են:

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով չորս երկրների զբոսաշրջային գերատեսչությունների ներկայացուցիչներին, որոնք Պետերբուրգ են ժամանել  ԱՊՀ զբոսաշրջային խորհրդի նիստին մանսակցելու համար:

Բելառուսում տուրիզմի ոլորտում շահույթի 62,3%-ը ռուսական զբոսաշրջային բիզնեսի գումարն է: Ռուսաստանցիների մեծամասնությանը գրավում է  Բելառուսի  առողջապահական զբոսաշրջությունը: Բելառուսցի  զբոսաշրջիկներն էլ ակտիվ Ռուսաստան են այցելում: Ամենատարածված  վայրեն են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը եւ Սմոլենսկը:

Հայաստանում զբոսաշրջային հոսքերի  կեսից ավելին ԱՊՀ երկրների քաղաքացիներ են, որոնցից 90%-ը՝ Ռուսաստանի: 2014թ. Հայաստանում զբոսաշրջիկների թվի 200 հազարի աճ է ակնկալվում՝ 2013թ. համեմատ:

Ղրղըզստանի զբոսաշրջային շուկային ընդհանուր շրջանառությունը կազմում է կես մլրդ դոլար: Սա, ըստ աղբյուրի, ներառում է եւ զբոսաշրջային ընկերությունների եկամուտները, եւ հուշանվերների վաճառքը, եւ այլ ուղղություններ: Ղրղըզ զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված ուղղությունները Մոսկվան եւ Պետերբուրգն են: