Բիլիարդը իդեալական մարզանք է 70-ն անց թոշակառուների համար, քանի որ այն թույլ է տալիս հաջողությամբ ակտիվությունն ու հանգստի տեւական ընդմիջումները հաջորդել միմյանց, գրում է Gazeta.ru-n`վկայակոչելով մարդաբան Ասկե Լասենի հետազոտությանը:
Լասենն իր հետազոտությունն իրականացրել է Կոպենհագենի (Դանիա) տարեց մարդկանց համար նախատեսված երկու կենտրոններում: Մարդաբանը կարծում է, որ բիլիարդն օգնում տարեց մարդկանց սոցիալապաես ակտիվ լինել:
Լասենի հետազոտության մեջ նշվում է, որ դեռ 30 տարի անց տարեց մարդկանցից ակտիվություն չէր ակնկալվում, նրանք խորհուրդ էր տրվում ընդհանրապես չմարզվել, այլ թղթախաղեր խաղալ: «Այսօր մեզնից սպասում են ակտիվ ու առողջ կյանք՝ ընդուպ մինչեւ մեր մահը», - նշում է գիտնականը:




























