«Երեւան՝ իմ տուն» խորագրով «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարությունների սոցիալական ծրագիրը հոկտեմբերի 9-ին՝ ծրագրված ժամկետում ավարտվել է։ Երեւանի տարեդարձի տարիներով պայմանավորված՝ 2796 ընտանիքներ ստացել են նվերները՝ կենցաղային էլեկտրական տեխնիկա։ Ծրագրի բնույթն ու նվերների ընտրությունն էլ պայմանավորված էր «Էրեբունի-Երեւան 2796»-ի կարգախոսով՝ «Երեւան՝ իմ տուն»։
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ առաջին անգամ «Էրեբունի-Երեւան 2796»-ի տոնակատարության շրջանակում ընդգրկված այս ծրագրում ներառված էին սոցիալական եւ հասարակական տարբեր խմբերի ներկայացուցիչների ընտանիքներ։




























