Խաղաղության Նոբելյան մրցանակը 2014թ. շնորհվել է հնդիկ ակտիվիստ Կայլաշ Սատիրտիին եւ պակիստանցի դեռահաս իրավապաշտպանուհի Մալալա Յուսուֆզային, որը ողջ էր մնացել 2012թ. թալիբների հարձակումից հետո, հայտնում է «The Guardian»-ը:
Այս տարի մրցանակին հավակում էին 278 թեկնածուներ: Նրանցից 47-ը հասարակական եւ միջազգային կազմակերպություններ էին:
Նոբելյան մրցանակի դափնեկիրների պարգեւատրման արարողությունը ավանդաբար տեղի է ունենում դեկտեմբերի 10-ին՝ Սթոէհոլմում եւ Օսլոյում, մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: Նոբելի հինգ մրցանակներից խաղաղության մրցանակը միակն է, որը հանձնվում է Օսլոյում՝ հիմնադրի ցանկությամբ: Մնացած մրցանակները՝ ֆիզիոլոգիայի կամ բժշկության, ֆիզիկայի, քիմիայի եւ գրականության, հանձնվում են Սթոքհոլմում:


























