Խորհրդային միության վերջին տարիները Հայաստանի համար լավագույն ժողովրդագրական ժամանակահատվածն են: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողներին հայտարարեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Նա նշեց, որ 70-80-ական թթ. Հայաստանն ապահովել է բնակչության չափավոր բնական հավելաճ՝ մեկ ընտանիքի հաշվով ծնելիությունը միջինում կազմել է 2,5՝ բնական վերարտադրության համար անհրաժեշտ 2,1 ցուցանիշի համեմատ: «Դեռեւս նվազեցումը պայմանավորված է հիմնականում դեպոպուլյացիայով: Սակայն մի քանի տարի անց դրանում մեղավոր կլինի արդեն բնական նվազեցումը: Այժմ այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 1,5: Մահացությունների թվաքանակը գերազանցում է հաջող ծնունդների թիվը», - նշեց Եգանյանը: