Պուշկինի «Ռուսլան եւ Լյուդմիլա» պոեմի առաջին հրատարակությունը վաճառվել է 250 հազար դոլարով՝ Նիկիտսկայայի Անտիկ գրքի տան աճուրդում, գրում է NEWSru-ն՝ վկայակոչելով Տան տնօրեն Սերգեյ Բուրմիստրովին: 

Աղբյուրը հիշեցնում է, որ աճուրդին ներկայացվել են ռուս մեծագույն գրողների՝ Միխայիլ Լերմոնտովի, Նիկոլայ Գոգոլի, Ալեքսանդր Գրիբոյեդուի, Իվան Տուրգենեւի, Լեւ Տոլստոյի, Անտոն Չեխովի կյանքի օրոք հրատարակված գործերը եւ ինքնագրերը:

Ըստ Բուրմինստրովի՝ «Ռուսլան եւ Լյուդմիլայի» առաջին հրատարակությունը բավական բացառիկ է:

Աղբյուրը հիշեցնում է, որ Պուշկինը պոեմի վրա աշխատել է 1817-1820 թթ.: Գիրքը վաճառվել է  Իվան Սլենինի գրքի կրպակներում՝ 10-ական ռուբլով, իսկ բարակ թղթովը՝ 15 ռուբլով: Տպաքանակը բավական արագ է սպառվել, եւ մնացած օրինակների արժեքը աճել է մինչեւ 25 ռուբլի: