Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ԱՊՀ երկրներին առաջարկել է միավորվել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Այդ մասին հաղորդում է Tengri News-ը՝ մեջբերելով ԱՊՀ պետությունների նախագահների խորհրդի նիստին նախագահ Ռահմոնի առաջարկությունը:
«Այսօր մենք բոլորս գիտենք այսպես կոչված «Իրաքի եւ Լեւանտի (Շամի) իսլամական պետության մասին», որը համընդհանուր անվտանգության, այդ թվում՝ մեզ համար սպառնալիք է ներկայացնում: Այժմ անընդհատ տեղեկություններ են ստացվում, որ այսպես կոչված Իսլամական խալիֆայության հաստատման համար կռիվներին մասնակցում են նաեւ ԱՊՀ շատ երկրների քաղաքացիներ: Առաջարկում եմ մեր հատուկ ծառայություններին եւ համապատասխան կառույցներին այդ սպառնալիքի ոչնչացման գործում ջանքերը համակարգելու հստակ հանձնարարություններ տալ», - ասել է Ռահմոնը:
Ռահմոնը դիմել է նաեւ Աֆղանստանին: «Խորը մտահոգություն է առաջացնում Թալիբան եւ ահաբեկչական ու ծայրահեղական խմբերի շարժումների գործունեության ակտիվությունը»:



























