Հնագետները Նորմանդիայում նեանդերտալացիների նախորդի ձախ ձեռքի երեք ոսկորներ, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը:
Հնագետների բացահայտումները, ըստ աղբյուրների, լրացնում են էվոլյուցիայի եւ շրջակա միջավայրին հարմարվելու մասին գիտելիքները:
Ոսկորները հայտնաբերվել են Ռուանից 14 կմ հեռավորության վրա՝ Տուրվիլ լյա Ռիվիերում, դրանք մոտավորապես մ. թ. ա. 200 հազար տարեկան են: «Այդ ժամանակահատվածից շատ քիչ քարացած մնացորդներ են պահպանվել: Վերլուծությունը ցույց է տալիս, որ տուրվիլյան մարդն ավելի մոտ է նեանդերտալացիներին, քան ժամանակակից մարդուն», - ասել է ինստիտուտի աշխատակիցներից մեկը:
Գործակալությունը նշում է, որ հայտնաբերված ոսկորները պատկանել են անհայտ սեռի մարդու, տարիքը՝ դեռահաս կամ երիտասարդ:




























