Մուխա-Ցոկոտուխան մականվամբ յորքշիրյան տերիերը դարձել է երկրի ամենափոքր շունը, եւ հայտնել Ռուսաստանի ռեկորդների գրքում, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով պարբերականի պաշտոնական կայքին:
Չելյաբինսկում ապրող շանը հաջողվել է մի քանի ռեկորդ գրանցել (քաշով, երկարությամբ եւ բարձրությամբ): 1,5 տարվա տերիերը կշռում է 913 գրամ, հետնաբաշի բարձրությունը 16,1 սմ է, իսկ երկարությունը՝ 15,4 սմ:
Աղբյուրը նշում է, որ աշխարհի ամենափոքր շունը համարվում է Պուերտո-Ռիկոյի չիխուախուա շունը: Կենդանու հասակը 9,65 սանտիմետր է, քաշը՝ 450 գրամ: Ռեկորդը գրանցվել է 2013թ. թետրվարի 21-ին:




























