ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հոկտեմբերի 10-ին կազմել է 412.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.43 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 522.56 դրամ (նվազել է 2.95 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 662.10 դրամ (նվազել է 5.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 10.22 դրամ (նվազել է 0.10 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 233.87 դրամ, ոսկին՝ 16,264.25 դրամ, պլատինը՝ 16,996.76 դրամ:
Հոկտեմբերի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.75 դրամ:




























