Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով այսօր երեկոյան եռօրյա այցով Հայաստան կժամանի Անտիոքի եւ Համայն Արեւելքի նորընտիր Պատրիարք Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ երկրորդը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե հոկտեմբերի 11-ին առավոտյան Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Անտիոքի եւ Համայն Արեւելքի պատրիարքը կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր կկատարվի հոգեհանգիստ հայ եւ ասորի նահատակների համար:
Կիրակի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Պատարագի ավարտին, քույր եկեղեցիների հովվապետերի նախագահությամբ կկատարվի աղոթքի արարողություն Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման համար:




























