Տոլյատիի փրկարարները դիմել են «ԱՎՏՈՎԱԶ»-ի ղեկավարությանը՝ LADA Kalina-ի կապոտի կառուցվածքը փոխելու խնդրանքով: Նման անսովոր խնդրանքի պատճառը կատուներն են:
Փրկարարների խոսքով՝ նրանք հաճախակի թաքնվում են LADA Kalina-ի կապոտի տակ, որոնցում, ի տարբերություն այլ ավտոմեքենաների, շարժիչի մեկուսախուցը այնպես է կառուցված, որ հեշտորեն կարելի է մտնել այնտեղ: Դրանից էլ օգտվում են ջերմասեր կենդանիները: Արդյունքում շարժիչը միացնելիս, վերջիններս ընկնում են գազաբաշխիչ մեխանիզմի գոտու տակ: Փրկարարների վիճակագրության համաձայն, 50% դեպքերում կատուները լուրջ վնասվածքներ են ստանում, եւս 30%-ը աննշան վնասվածքներ են ստանում:
Ինչպես հաստատում է պարբերականը Տոլյատիի ավտոգործարանի ինժեներների հետ խորհրդատվություններն արդեն անցկացվել են: Սակայն դրանց արդյունքների մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում:




























