ԵվրԱզԵՍ-ի հարուստ ժառանգությունից ոչինչ չպետք է կորսվի, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով ԵվրԱզԵՍ-ի վերջին գագաթնաժողովին ելույթ ունեցած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ռուսաստանի նախագահը հստակեցրել է, որ հիմնական տնտեսական հարցերը կփոխանցվեն Եվրասիական տնտեսական միությանը, կփոխանցվեն նաեւ ԵվրԱզԵՍ-ի դատարանի լիազորությունները: «Կշարունակվի ԵվրԱզԵՍ-ում կնքված համաձայնագրերի մեծ մասի իրացումը», - ընդգծել է Պուտինը:
Նախագահը հայտարարել է, որ իր գործունեությունը դադարեցնում է ԵվրԱզԵՍ-ի Միջխորհրդարանական վեհաժողովը:
Ռուսաստանի առաջնորդի կարծիքով, ԵվրԱզԵՍ կարեւորագույն առաքելություն է իրականացրել. ապահովել է եվրասիական ինտեգրման զարգացումը, դրել է Մաքսային միության եւ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքի հիմքերը: «Հաստատվել են ավելի քան 170 մլն բնակչությամբ եւ համաշխարհային ՀՆԱ-ի 4%-ից ավելի ամբողջական տնտեսական ներուժով ընդհանուր շուկայի միասնական կանոնները», - հավելել է վերջինս:
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստի արդունքներով ստորագրվել է ԵվրԱզԵս-ի գործունեութան դադարեցման մասին պայմանագիրը




























