ԵՏՄ-ում միայն Հայաստանի լիարժեք անդամակցությունը կարող է երաշխավորել Հայաստանի եւ ԼՂՀ-ի անվտանգությունը, դառնալ հետխորհրդային տիրույթում փլուզված տնտեսական կապերի վերականգնման գրավական, ասվում է ՀԿԿ կենտկոմի տարածած հայտարարությունում՝ ԵՏՄ-ին երկրի անդամակացության վերաբերյալ պայմանագրի ստորագրման կապակցությամբ:
«ՀԿԿ Կենտկոմը բոլոր կոմունիստների անունից ողջունում է 2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ԵՏՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ պայմանագրի ստորագրումը: Այսօր տեղի է ունենում իսկապես պատմական իրադարձություն, որը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ Հայաստանի հետագա զարգացման վրա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նախաձեռնած Եվրասիական միության շրջանակում», - նշվում է հաղորդագրությունում:
Հայաստանի կոմունիստները միշտ հավատարիմ են եղել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ինտեգրման գաղափարին: «ՀՀ Կոմկուսը, շատ հարցերում համաձայն չլինելով երկրի ղեկավարության հետ, ներկայիս իրադրությունում չի կարող չնշել նախագահ Սերժ Սարգսյանի որոշման պատմական բնույթը», - ասվում է Կոմկուսի հայտարարությունում: Ըստ կոմունիստների՝ Հայաստանի լիարժեք անդամակցությունը կարող է դառնալ հետխորհրդային տիրույթում փլուզված տնտեսական կապերի վերականգնման գրավական:
«Հայաստանի Կոմկուսը շնորհավորում է հայ ժողովրդին պատմական իրադարձության՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը ստորագրելու կապակցությամբ: Խորհրդարանի քաղաքական ուժերի այլ պահվածքը կնշանակի ազգային շահերի դավճանություն, որն արժանի է դատապարտման», - ասվում է ՀՀ Կոմկուսի հայտարարությունում:




























