Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵՏՄ-ի երկրների ղեկավարներին հրավիրել է Մոսկվա՝ կազմակերպության հաջորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, գրում է «TASS»-ը՝ վկայակոչելով նախագահին:
«Հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ հաջորդ նիստն անցկացնել դեկտեմբերին՝ Մոսկվայում, որտեղ մենք կկարողանայինք ավարտին հասցնել ամբողջ նախապատրաստական գործընթացը», - հայտարարել է նախագահը՝ ելույթ ունենալով Մինսկում կայացած ԵՏՄ-ի գագաթնաժողովին:
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ «կարեւոր է չդանդաղեցնել աշխատանքների տեմպը. մինչեւ տարվա վերջ անհրաժեշտ է Եվրասիական տնտեսական միության գործունեության կազմակերպչական եւ ֆինանսական հարցերի վերաբերյալ մոտ 50 փաստաթուղթ հաստատել»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 3-ին ստորագրել էր Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագրի վավերացման օրենքը:



























