Երեւանում անցկացվող բազմահազարանոց ցույցի ամբիոնից իշխանություններից պահանջեցին հեռանալ: Ի տարբերություն ավելի վաղ ելույթ ունեցած ԲՀԿ ներկայացուցիչների՝ «Ժառանգություն» կուսակցության կառավարման խորհրդի փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանդես եկավ Հայաստանի իշխանությունների հեռանալու անհրաժեշտության մասին կոչով: (ֆոտոռեպորտաժ)
Նրա խոսքով, դեռեւս 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանի ժողովուրդը դեմ քվեարկեց ներկա իշխանություններին, ավելին, անցած մեկուկես տարիներին հանրապետության ղեկավարությունն ամբողջությամբ տանուլ տվեց ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական ասպարեզում:
«Այսօր մենք իշխանական ռեժիմի փոփոխություն պահանջելու իրավունք ունենք: Առաջին անգամ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը կանգնած են ուս-ուսի տված՝ չնայած տարբեր գաղափարախոսություն են քարոզում: Երկիրը չափազանց ծանր վիճակում է, այդ պատճառով քաղաքական եւ հասարակական բոլոր գործիչները, որոնք իսկապես դեմ են հանդես գալիս իշխանություններին, պետք է միանան մեզ»,- նշեց Մարտիրոսյանը:
Իշխանությունների հեռացման գործընթաց սկսելու կոչով հանդես եկավ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով շեշտադրեց աղետալի չափերի հասնող արտագաղթը, ինչն արդեն վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար:
Ելույթը նա ավարտեց՝ վանկարկելով «Սերժիկ, հեռացի՛ր», որին միացել է նաեւ ներկաների մեծամասնությունը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























