Նկարահանող խումբն Ավստրալիայից կինեմատոգրաֆիստ Աբրահամ Ջոֆեի գլխավորությամբ Եթովպիայի հարավային առանձին հովիտներում հանկարծակի հանդիպել է աշխարհում շրթունքնի ամենամեծ սկավառակն ունեցող աղջկան, հաղորդում է «Daily Mail»-ը:

Պարբերականի հետ զրույցում Ջոֆեն նշել է, որ խումբը մեկնել է Եթովպիա «Canon Australia» փաստագրական սերիալի նկարահանումների համար: Տեղի ուղեկցորդների հետ հերթական ճանապարհորդության ընթացքում նրանք տեսել են 20-ամյա Աթաե Ելիգիդագնեին:

Պարզվել է, որ շրթունքի մեջ առկա կավե սկավառակն ունի 59.5սմ շրջագիծ եւ 19.5սմ տրամագիծ:

Ստորին շրթունքում սկավառակ կրելու ավանդույթը ծագել է 1896թ.-ին եւ հանդիսանում է ամուսին գրավելու եղանակ Օմո հովտի սուրմա տոհմի կանանց համար: Սովորաբար սկավառակը տեղադրում են 15-18 տարեկանում, ընդ որում դրա համար հեռացնում են ստորին 2 ատամները:

Այն հարցին, թե ինչպես է աղջիկն իրեն զգացել սկավառակը կրելու 3 տարվա ընթացքում, նա պատասխանել է, որ ցավ կամ տհաճ զգացողություններ չի ունեցել: Ճիշտ է, խոստովանել է, որ չի կարող հավերժ սկավառակը կրել:

Վերջին ժամանակներում եթովպական կառավարությունը միջոցառումներ է ձեռնարկում սկավառակ կրելն արգելելու ուղղությամբ: