Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Անջելինա Ջոլիին պարգեւատրել է «պատվավոր տիկին» տիտղոսով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:
Թագուհին Բուքինգհեմյան պալատում ընդունելության ժամանակ շնորհավորել է ամերիկացի դերասանուհուն այդ առթիվ:
Այս տիտղոսը դերասանուհին ստացել է միջազգային ասպարեզում Մեծ Բրիտանիային մատուցած ծառայությունների եւ սեռական բռնության դեմ նրա ելույթների համար:
Ջոլին ԱՄՆ քաղաքացի է, ուստի նրան չեն դիմի որպես թագավորական տիկին, սակայն դա չի խանգարում նրան կրել այդ տիտղոսը:




























