Հետազոտողներն օնլայն-հարցում են անցկացրել, որին մասնակցել են ԱՄՆ-ի 20-60 տարեկան 450 բնակչուհի: Նրանցից 308-ը վերարտադրողական տարիքում են, 114-ը՝ հետմենոդադարի տարիքում: Մասնակիցները բողոքել են սեռական գրավչության նվազումից ու հայտնել են, որ դրա հետեւանքով անձնային դիսթրեսի են ենթարկվում, պատմում է «The Hindusian Times»-ը: Գիտնականների կարծիքով՝ եզրակացությունները վերաբերում են կանանց 10 տոկոսին:
Հարցվողների ավելի քան 90 տոկոսը ցանկացել են ավելի հաճախ սեքսով զբաղվել: Սեռական կապերն ամսական միայն 1-2 անգամ բավական էին, որպեսզի կանանց 95 տոկոսի մոտ բարձրանար սեռական կյանքի որակը, հաղորդում է «MedDaily.ru»-ն:
Չնայած նրան, որ սեփական արտաքին տեսքն ու միջանձնային հարաբերությունները մասնակիցների շրջանում դիսթրես էին առաջացնում, վերարտադրողական տարիքի կանանց 72 տոկոսը, եւ հետմենոդադարի տարիքի 67 տոկոսը չեն շտապել մասնագետների մոտ ստուգման գնալ: Ոմանք չեն էլ ենթադրել իրենց խնդրի լուծման գոյության մասին: Մյուսները նույնիսկ չեն կասկածել, որ առողջապահության աշխատակիցները դա խնդիր են համարում:




























