Մոսկվայի կենդանաբանական այգու աշխատակիցները խնամում են ծնողների կողմից լքված փոքրիկ կապուցինին:
Ինչպես հաղորդում է prostozoo.com-ը, կապիկ-կապուցինների ձագուկը ծնվել է մեկ ամիս առաջ, սակայն հայրն ու մայրը չեն ցանկացել հոգ տանել որդու մասին: Ուստի փոքրիկ Յորիկի ծնողներին փոխարինել են կենդանաբաններն եւ փափուկ խաղալիքները:
Կենդանաբանական այգու աշխատակիցները փոքրիկին գտել են սոված, սառը վիճակում: «Բնության մեջ շատ է պատահում, երբ առաջին անգամ ծնած կապիկները հրաժարվում են կերակրել իրենց ձագերին, քանի որ նրանց մոտ մայրական բնազդ չի առաջանում: Ուստի շատ հաճախ էգերը թողնում են իրենց ձագերին», - հստակեցրել է Մոսկվայի կենդանաբանական այգու աշխատակից Ալեքսեյ Սուսլովը:
Այժմ Յորիկը կենդանաբանական այգում է: Նրա վանդակում մի քանի փափուկ խաղալիք կա: Փոքրիկը ամենից շատ հավանել է խաղալիք շանը: Այժմ կենդանաբանների գլխավոր խնդիրն է սովորեցնել Յորիկին ինքնուրույն սնվել եւ հետեւել առողությանը:




























