Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի պաշտոնական կայքում, o8e8s հրապարակվել է Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամ Մարլեն Մուրիեի հարցազրույցը: Այն վերաբերում է Բուրգ Լե Վալանս եւ Շուշի քաղաքների միջեւ հոկտեմբերի 5-ին ստորագրված Բարեկամության հռչակագրին:
Հարցազրույցում Բուրգ Լե Վալանսի քաղաքապետը նշել է, որ իր քաղաքը արդեն բազմաթիվ կապեր ունի Լեռնային Ղարաբաղի հետ, որում մեծ ավանդ ունեն Բուրգ Լե Վալանսի հայազգի բնակիչները:
«Մենք համոզված ենք, որ Շուշիում ակնկալվում է զբոսաշրջության արագ զարգացում եւ աշխատելու ենք այս ուղղությամբ՝ մասնավորապես ապագայում նախատեսվող ֆրանսախոս կենտրոնի հետ», - հավաստել է Մուրիեն:




























