Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդը (ԵԺԿ) դատապարտել է սիրիական Դեր Զոր քաղաքում հայկական եկեղեցու ավերումը:

«ԵԺԿ-ն դատապարտում է սրբատեղիների դեմ ուղղված ահաբեկչական ակտերը «Իսլամական պետության» գրոհայինների կողմից, ինչպիսին Դեր Զորի  հայկական «Սրբոց Նահատակաց» եկեղեցու ավերումն է»,- գրել է Ժոզեֆ Դոլը Twitter-ի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, «Իսլամական պետություն» խմբավորման անդամներն ականապատել եւ պայթեցրել էին Դեր Զոր քաղաքի «Սրբոց Նահատակաց» եկեղեցին: Դեր Զորի անապատը մահվան արահետ էր դարձել Օսմանյան կայսրության տարածքից տեղահանված հայերի համար: