Հոկտեմբերի 11-ն Աղջիկների միջազգային օրն է: Այս կապակցությամբ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը կոչ է արել ապահովել աղջիկների կրթության իրավունքը:
Այսօր երեխաների ճնշող մեծամասնությունը, որը դպրոց չի այցելում, կազմում են աղջիկները: Վաղ ամուսնությունները, կանանց նկատմամբ բռնությունը եւ խտրականություն մտցնող օրենքները հանգեցնում էին նրան, որ աղջիկները կամ դպրոց չեն այցելում, կամ չեն կարող դպրոցն ավարտել: Կանայք կազմում են աշխարհում անկիրթ մարդկանց ընդհանուր թվի մեկ երորդ հատվածը՝ 775 միլիոն, հաղորդում է ՄԱԿ պաշտոնական կայքը:
«Աղջիկների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումը, մարդու նրանց իրավունքների պաշտպանությունն ու բռնության դեմ պայքարը, որին նրանք ենթարկվում են, անհրաժեշտ են ողջ մարդկության առաջընթացի համար»,- հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարը:
Նա նշել է, որ մի շարք երկրների երիտասարդ բնակչուհիներ հնարավորություն չունեն պարզապես զարգանալ, քանի որ աղջիկ են:
«Նրանք, ում մայրերը հնարավորություն չեն ունեցել սովորել, ովքեր ապրում են աղքատության մեջ կամ հաշմանդամ են, ավելի դժվարությամբ են ճանապարհ հարթում: Եվ նույնիսկ այն աղջիկները, որոնք հայտնվում են դպրոցում, հաճախ բախվում են բռնության ու խտրականության հետ»,- նշվում է ՄԱԿ ղեկավարի ուղերձում:
Բան Կի Մունը կոչ է արել վերացնել խոչընդոտներն աղջիկների կրթության ճանապարհիին, որպեսզի «իրենց սեփական զարգացման գործում հաջողության հասնեն ու ներդրում ունենան ընդհանուր ապագայի կառուցման գործում»:




























