Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ընդհանուր սահմանի բացակայությունը խնդիր չէ, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոն:
«Մենք խոսում ենք սովորական սահմանների մասին, երբ հիշում ենք ապրանքների մասին: Սակայն Եվրասիական միությունը ազատության 4 աստիճան է. ապրանքներ, ծառայությունները, կապիտալ եւ աշխատուժ: Եվ վերջին 3 գործոնների համար սահմանները, որպես այդպսին, քիչ նշանակություն ունեն: Ուստի ինտեգրման համար ընդհանուր սահմանի բացակայությունը ոչ մի խոչընդոտ ու արգելք չի ստեղծի», - հայտարարել է Խրիստնոկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նաեւ նշել է, որ շատ ֆինանսական ծառայությունները դարձել են էլեկտրոնային, «վիրտուալ», ինչը լրացուցիչ կթեթեւացնի ԵՏՄ-ին Հայաստանի ինտեգրումը:
Եվրասիական տնտեսական միությունը 2015թ. հունվարի 1-ին կդառնա Մաքսային միության հաջորդը, որի կազմում են ՌԴ-ն, Բելառուսը եւ Ղազախստանը: Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 2-ին հավանություն էր տվել ԵՏՄ-ին հանրապետության միանալու համաձայնությունը: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրել է երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Մինսկում:





























