Մինեսոտայի բնակչուհի Աննա Սթոերը տիպված է եղել կրճատել իր տարիքը՝ Facebook սոցկայքում գրանցվելու համար, հաղորդում է, գրում է KARE 11-ը:
Աննա Սթոերը ստիպված է եղել խաբել իր տարիքի մասին, քանի որ սոցկայքում գրանցվելիս հնարավոր չէ ծննդյան տարեթիվը նշել 1905թ.-ից ավելի վաղ, իսկ Աննան ծնվել է 1900թ., հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Չնայած տարիքին՝ Աննան ակտիվորեն օգտվում է էլեկտրոնային փոստից, իսկ այժմ ընկերների հետ շփվում է Facebook-ի միջոցով:





























