ՀՀ Կոտայքի մարզպետի եւ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի նախաձեռնությամբ Կոտայքի մարզպետարանում կազմակերպվել է շուրջ 50 զինվորների ու նրանց ծնողների հանդիպումը մարզի եւ բանակային համապատասխան կորպուսի ղեկավարության հետ:
Հանդիպումն ուղեկցվել է տոնական հանդիսավոր միջոցառումով: Մարզպետարանում կազմակերպված հանդիսությանը մասնակցել են նաեւ մարզի լավագույն համույթներն ու անհատ կատարողները:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարզերի պատմա-մշակութային արժեքներն ու ավանդույթները ներկայացնող էլեկտրոնային-շնորհանդես եւ ցուցադրվել ՀՀ Պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի մասին պատմող տեսանյութ:
Ելույթներով հանդես են եկել նաեւ մի շարք զինվորներ եւ ծնողներ, ովքեր իրենց խոսքում դրական են գնահատել զինվորական ծառայության կազմակերպման բոլոր դրսեւորումներն ու փաստել նմանատիպ ձեւաչափով նախաձեռնությունների իրականացման կարեւորությունը:
Ամփոփիչ խոսքով ներկաներին է դիմել նաեւ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օ. Գասպարյանը` իրենց զավակների բարեխիղճ ծառայության համար շնորհակալական խոսք հղել նրանց ծնողներին ու անդրադրաձ կատարել մարզի ղեկավարության հետ հետագա համագործակցության ուղղություններին:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել զինվորների խարխուսման եւ նրանց ծնողներին շնորհակալական նամակների փոխանցման արարողություն:




























