Ռազմական G222 տրանսպորտային ինքնաթիռները, որոնք ԱՄՆ-ի կառավարությունը գնել է Աֆղանստանի ՌՕՈւ-ի համար գրեթե 500 մլն դիմաց, վերջերս աֆղանցի զինվորականների կողմից ջարդոնի են հանձնվել ու վաճառվել են մեկ ֆունտի դիմաց վեց ցենտ արժեքով:
Ջարդոնի են հանձնել 20-ից 16 օդանավ: Ընդ որում, արդյունքում եկամուտը կազմել է 32 հազար դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես հաղորդում է պարբերականը, աֆղանցի զինվորականները դադարել են շահագործել ինքնաթիռնռրը 2013թ.-ի մարտից «դրանց խնդիրների հայտնաբերումից հետո՝ կաված տեխսպասարկման եւ պահեստամասերի հետ»:





























