Պետերբուրգի քաղաքացին ասպետի համազգեստ է հագել, նստել սպիտակ ձիու վրա ու այդ տեսքով «Պուլկովո» օդանավակայանում դիմավորել իր սիրեցյալին:
Շինարարական կազմակերպությունում նախագծերի ղեկավարի պաշտոն զբաղեցնող 30-ամյա ռոմանտիկն օդանավակայան է եկել, որպեսզի ամուսնության առաջարկ անի 26-ամյա ուղեկցորդուհուն, ով Պետերբուրգից է, բայց այժմ բնակվում է Մոսկվայում:
Տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է սիրած կնոջն անակնկալ մատուցել մանկական երազանքի իրականացման տեսքով՝ երբ գալիս է սպիտակ ձիով ասպետը: Նա նախազգուշացրել էր ոստիկաններին եւ թույլտվություն խնդրել այդ տեսքով գտնվել օդանավակայանի շենքում:





























