Երեխաները, որոնք վատ արարքից հետո իրենց մեղավոր չեն զգում կամ անտարբեր են ծնողների քնքշանքի նկատմամբ, կարող են դաժան ու ագրեսիվ դեռահասներ լինել եւ հետագա հասուն կյանքում, նախազգուշացնում են ամերիկացի գիտնականները Միչիգանի համալսարանից: Նրանք նշում են, որ վարքի նման դրսեւորումները կարող են հանգեցնել խնդիրիների արդեն առաջին դարասանում:

Մասնագետներն ուսումնասիրել են 240 երեխայի եւ նրանց ծնողների: Վարքագծի մասին տվյալները ստացվել էին ծնողներից, երբ նրանց երեխաները 3 տարեկան էին, եւ ուսուցիչներից, երբ նրանք 6 տարեկան էին: Հետազոտության ընթացքում գիտնականները նույնականացրել են երեխաների մոտ վաղ հասակում ծագող տարբեր խնդիրներ:

Հաճախ նախադպրոցական խնդիրները ժամանկի ընթացքում անհետանում են, սակայն եթե դա տեղի չի ունենում նախնական դպրոցում, ավելի հավանական է, որ երեխաները դաժան ու ագրեսիվ կդառնան, նշում են մասնագետները, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հետազոտությունը 3 տարեկան հասակում վարքի խնդիրների երեք տեսակ է հայտնաբերել, մասնավորապես, ընդդիմադիր պահվածքը, ուշադրության պակասի համախտանիշը եւ հիպերակտիվությունը, ինչպես նաեւ կոպիտ ու անզգացմունք պահվածքը:

Ընդդիմադիր վարքագիծ ունեցող երեխաների ծնողները հայտնել են, որ իրենց երեխաները հաճախ բարկացած են, հիասթափված, չեն կարողանում վերահսկել իրենց հույզերը:

Հիպերակտիվ երեխաները դժվարությամբ էին ուշադրությունը պահպանում տարբեր խնդիրների լուծման ժամանա, իսկ կոպիտ եւ անզգացմունք պահվածքով երեխաները հազվադեպ էին կարեկցանք ցուցաբերում եւ վատ արարքի դեպքում մեղքի զգացում չէին ունենում:

Հետազոտողները հայտնաբերել են, որ վարքագծի այս տեսակներն ունեցող երեխաներն, ամենայն հավանականությամբ, այն կդրսեւորեն 1-ին դասարանում եւ հետագա կյանքում: