Ադրբեջանը պետք է լրջորեն խորհի Եվրասիական տնտեսական միությանը միանալու հեռանկարի մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարեց ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը:
Անդրադառնալով հարցին, որ աբրեջանական կողմից մինչ օրս չեն հնչել ԵՏՄ-ին միանալու մասին մտադրություններ՝ քաղաքագետը նշեց, որ այդ անդամակցության նպատակահարամարության մասին մի շարք ադրբեջանցի փորձագետների կողմից հայտարարություններ են հնչել: «Դեռ այն ժամանակ կար Մաքսային միությունը, եւ հայտարարություններ էին հնչում, որ Ադրբեջանի համար վատ չէր լինի անդամակցել ՄՄ-ին: Պաշտոնատար անձանց կողմից, համաձայն եմ, նմանատիպ հայտարարություններ չեն հնչել, սա նշանակում է, որ նրանք խորհրդակցել են իշխանության որոշակի կառույցների հետ: Այսինքն, նման գաղափարներ գոյություն ունեն, սակայն դրանք պաշտոնական մակարդակում դեռեւս չեն արտահայտվում», - ընդգծեց Միխայիլ Ալեքսանդրովը: Վերջինիս տեսակետից, Ադրբեջանի համար սկզբունքորեն շահավետ չէ մեկուսանալ հետսովետական տարածքում, քանի որ Եվրասիական տնտեսական միությունում որքան շատ երկրներ միավորվեն Բաքվի շուրջ, այնքան մեկուսացված կլինի Ադրբեջանը:
Հիշեցնենք, որ որ Մինսկում հոկտեմբերի 10-ին ստորագրվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ին: Միջազգային հարցերով Դաշնության Խորհրդի կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել էր. «Եթե ժամանակի հետ Ադրբեջանը նման որոշում ընդունի, չնայած Ղարաբաղյան հակամարտությանը, ապա դա հենց հակամարտության կարգավորման այն ճանապարհն կլինի, երբ երկու երկրներ մեկ տնտեսական միությունում միասին կլինեն»:





























