Ավստրալիայի գիտնականները անհանգստացած են վերջին հետազոտությունների տվյալներով, որոնց համաձայն, ագի դոդոշները արագ ընդլայնում են իրենց բնակության կենսատարածքը եւ ակտիվորեն բազմանում են՝ սպառնալիքի տակ դնելով այլ տեսակների գոյությունը, հաղորդում է ВВС-ն:

Վնասատու միջատների դեմ պայքարի համար Բրազիլիայից բերված ագի դոդոշներին հաջողվել է ուղիղ թռչել, ինչը չի հաջողվում այլ դոդոշների: Դա 6 անգամ ավելացնում է տարածությունը, որոնք ագիները ունակ են հաղթահարել:

Եթե 1935 թվականին Ավստրալիա էին բերել ընդամենը 102 դոդոշ, ապա հիմա նրանց թիվը հասնում է 200 մլն-ի, հաղորդում է «Ռոսբալտը»:

Թունավոր այս կենդանիները, որոնք, պարզվեց, արդյունավետ չեն միջատների դեմ պայքարում, սպառնում են Ավստրալիայի կենսաբանական բազմազանությանը: