«Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարությունների ծրագրի հիմնական միջոցառումները կկայանան այսօր՝ հոկտեմբերի 12-ին: Այս առթիվ 17 երկրներից եւ 40 քաղաքներից Երեւան են ժամանել բազմաթիվ հյուրեր: Մայրաքաղաքում կազմակերպված տոնական միջոցառումներին կմասնակցի մոտ 40 պատվիրակություն: Իսկ այսօր տարատեսակ միջոցառումներ կանցկացվեն Երեւանի կենտրոնում: Դրանք են.

§ 10.00 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներում

§ 10.30 Երևան ԱՐՏ (Սարյան պուրակ)

§ 11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում

§ 12.00 «Երևանյան էսքիզներ» քաղաքաշինական նախագծերի էքսպո (Թամանյանի արձանի հարևանությամբ)

§ 13.00 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն (Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնին հարակից տարածք, Աբովյան 13)

§ 14.00 Տոնական շքերթ (Երևանի քաղաքապետարանից Հանրապետության հրապարակ)

§ 14.30 Մարաթոնյան վազք՝ 2796մ (Մատենադարանից Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ)

§ 15.00 «Իմ հին ու նոր Երևան» խորեոգրաֆիկ պատկեր (Հանրապետության հրապարակ)

§ 15.00 Մանկական տոնական ծրագրեր (Կիրովի անվան մանկական զբոսայգի - տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ)

§ 15.00 Ուսանողական հարթակ (Կոնսերվատորիայի պուրակ)

§ 15.00 «Տոնական զբոսանք» թատերական և կրկեսային ներկայացումներ (Հյուսիսային պողոտա)

§ 15.00 Մարզական ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)

§ 15.00 «Երեք ժամանակներ» լուսանկարչական տաղավարներ - (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտք)

§ 15.30 Ողջույն աշխարհի ազգերից (Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների և էթնիկ համույթների կատարումներ (Ստ. Շահումյան հրապարակ)

§ 15.30 Ազգային և ժողովրդական երգարվեստի համերգ (Մաշտոց-Բուզանդ խաչմերուկ)

§ 15.30 Երևանյան բակային խաղերի մրցույթներ (Անգլիական այգի)

§ 15.30 Էստրադային համերգ (Ստ. Շահումյան հրապարակ)

§ 15.30 Կարաոկե (Շ. Ազնավուրի հրապարակ)

§ 16.00 Առագաստային սպորտի ցուցադրական ելույթներ - (Կարապի լիճ)

§ 16.30 Հեծանվավազք (Արգիշտի փողոց - Իտալիայի փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Սայաթ-Նովայի պողոտա - Մաշտոցի պողոտա - Իսակովի պողոտա՝ մինչև հեծանվահրապարակ)

§ 17.00 Դասական երաժշտության համերգ (Կոնսերվատորիայի պուրակ)

§ 17.30 Շախմատի մրցույթ անվանի շախմատիստների մասնակցությամբ (Շ. Ազնավուրի հրապարակ)

§ 18.00 Ջազ համերգ (Կասկադ համալիր, Գաֆէսճեան հիմնադրամ)

§ 18.00 Էստրադային համերգ (Ստ. Շահումյան հրապարակ)

§ 18.30 Բառդ երաժիշտների երեկո (Մոսկովյան պուրակ)

§ 19.30 «Երևան՝ իմ տուն» գալա համերգ (Հանրապետության հրապարակ)

§ 20.00 Ռոք համերգ (Ազատության հրապարակ)

§ 22.00 Երիտասարդական դիսկոտեկ (Հանրապետության հրապարակ)

Հիշեցնենք, որ Երեւանի տարեդարձի տարիներով պայմանավորված՝ 2796 ընտանիքներ ստացել են նվերները՝ կենցաղային էլեկտրական տեխնիկա, նվերների ընտրությունն պայմանավորված էր «Էրեբունի-Երեւան 2796»-ի կարգախոսով՝ «Երեւան՝ իմ տուն»։ Տոնակատարությունների պատճառով գյուղատնտեսական տոնավաճառները շաբաթ եւ կիրակի օրերին չեն աշխատելու, հոկտեմբերի 18-ից տոնավաճառները կաշխատեն բնականոն հունով։ «Էրեբունու-Երեւան 2796» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու, ինչպես նաեւ տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցների երթեւեկությունն այսօր կդարարեցվի հետեւյալ գրաֆիկով: Այսպես,

Ժամը 11.00 – 18.00 Թամանյան փողոցի՝ Իսահակյան եւ Մոսկովյան փողոցների միջեւ ընկած հատվածներում

Ժամը 12.00 – 15.00 Արգիշտիի փողոցում

Ժամը 13.30 – 15.00 Գր.Լուսավորչի փողոցում

Ժամը 14.00 – 22.00 Մաշտոցի պողոտայի՝ Հաղթանակի կամրջից մինչեւ Թումանյան փողոցն ընկած հատվածում

Ժամը 14.00 – 20.00 Շահումյան հրապարակում

Ժամը 14.00 – 23.00 Հանրապետության հրապարակում: