Հայաստանին բաժին կհասնի ԵՏՄ տարածք մուտք գործող ապրանքների մաքսատուրքերի 1,13 տոկոսը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում:
Համապատասխան նորմը ամրագրված է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրում: Դրա արդյունքում Բելառուսի բաժինը նվազել է 4,7 տոկոսից մինչեւ 4,65 տոկոս: Ղազախստանի բաժինը 7,3 տոկոսից նվազել է 7,25 տոկոսի, իսկ Ռուսաստանի բաժինը 88 տոկոսից նվազել է մինչեւ 86,97 տոկոս:





























