Որպես երեւանյան բակային զվարճանքների մի բաղկացուցիչ՝ «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարության ծրագրում ներառվել է նաեւ լարախաղացությունը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին հարակից տարածքում ներկա գտնվողներին հաճելի լարվածության մեջ է պահել արհեստավարժ լարախաղաց Վլադիմիր Հակոբյանի խումբը: Վերջինս, ի դեպ, Հայաստանի ամենատարեց լարախաղացն է:
Լարախաղացները տոնական ելույթի առիթով բարդ հնարքներով հագեցած հատուկ ծրագիր են ներկայացրել, այնուհետ անդրադարձել լարախաղացության տարածման պատմությանն ու, մասնավորապես, երեւանյան ավանդույթներին: Երեւանի քաղաքապետարանի կողմից տոնական ծրագրում լարախաղացներին ներառելու այս նախաձեռնության հիմքում նաեւ լարախաղացության երբեմնի տարածվածությունը վերականգնելն է:





























