«Վոնգֆոնգ» թայբունի հտեւանքով Ճապոնիայի հարավում մոտ 50 հազար ընտանիքներ մնացել են առանց էլեկտրականության: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, հաղորդում է Kyushu Electric Power Co., Inc էներգետիկ ընկերությունը:

Էլեկտրաէներգիայի անջատում ունեցել են 32,5 հազար ընտանիքներ Օկինավա պրեֆեկտուրայում եւ 16,4 հազար ընտանիքներ Կագոսիմա պրեֆեկտուրայում:

Օկինավայում քամու արագությունը հասել է մինչեւ 48 մ/վրկ-ի:

NHK հեռուստաալիքը հայտնել է 24 տուժածների մասին: