Կոլումբիայի եւ Ֆրանսիայի զինված ուժերը 500 կգ թմրանյութ են բռնագրավել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով կոլումբիական իշխանություններին:

Արագընթաց նավակը, նշում է աղբյուրը, Կոլումբիայից ուղղվում էր Դոմինիկյան հանրապետություն: Դրանում հայտնաբերվել է 500 կգ թմրանյութ: Նավը հայտնաբերել են կոլումբիական իշխանությունները, որից հետո հաղորդել են այդ մասին Կոլումբիայի եւ Ֆրանսիայի երկու ֆրեգատներին: Հատուկ գործողության արդյունքում երեք կոլումբիացիներ, որոնք նավում են գտնվել, ձերբակալվել են:

Աղբյուրը հիշեցնում է, որ տարվա սկզբից Կոլումբիայի ՌԾՈւ-ը Կարիբյան ծովի միայն կոլումբիական հատվածում բռնագրավել են ընդհանուր առմամբ 29 տոննա թմրանյութ: