Սթիվ Ջոբսի առաջին համակարգիչներից մեկը հոկտեմբերին աճուրդի է հանվել Նյու Յորքի «Bonhams» աճուրդի տանը: Այդ մասին գրում է «Lenta.ru»-ն:
Արժեքը գնահատվում է 300-500 հազար դոլար, նշում է աղբյուրը:
«Այս լոտը հիանալի վճակում է, սա լավագույնն է, որ մենք տեսել ենք վերջին 4 տարվա ընթացքում»,- մեջբերում է աղբյուրն աճուրդի տան ներկայացուցիչ Կասանդրա Հաթանը:
«Apple 1» համակարգիչը ստեղծել է Սթիվ Վոզնյակն 1970-ական թթ.-ին: «Apple»-ի ապագա ղեկավար Սթիվ Ջոբսի հետ Վոզնյակը որոշել էր վաճառել համակարգիչը, որը նախապես ստեղծվել էր անձնական նպատակների համար: 50 համակարգչից բաղկացած առաջին չափաբաժինը ձեռքով էին հավաքել Ջոբսի ավտոտնակում: Ընդհանուր առմամբ Վոզնյակն ու Սթիվ Ջոբսն իրացրել են մոտ երկու հարյուր համակարգիչ: Մինչեւ մեր օրերը պահպանվել են 43-ը, ընդ որում միանգամայն պիտանի են 6-ը:




























