Բոլիվիայի հաքերները կոտրել են տեղական «Bolivia TV»-ի «Twitter»-ի հաշիվը եւ հրապարակել է երկրի առաջնորդ Էվո Մորալեսի մասին լուր: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Աղբյուրը նշում է, որ հաքերների հաղորդագրությունը հերքել է ինքը նախագահը: «Մենք ողջ ենք, որեւէ միջադեպ տեղի չի ունեցել: Մենք ողջ ենք, որպեսզի շարունակենք ժողովրդավարություն կառուցել ազգային այս ընտրությունների ժամանակ»,- հայտարարել է Մորալեսը բոլիվիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Էջը կոտրելը, հիշեցնում է գործակալությունը, տեղի է ունեցել համընդհանուր ընտրությունների նախօրեին, որոնք նշանակված են հոկտեմբերի 12-ին: Բոլիվիայի ավելի քան 6.2 մլն քաղաքացի կընտրի նախագահի, ինչպես նաեւ վարչապետի, պատգամավորների պալատի 130 անդամի եւ 36 սենատորի: